
«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկել է Տիգրան Ավինյանի թեկնածության օգտին։
ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց կուսակցության խորհրդի անդամ Անի Խաչատրյանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 5 անդամները դեմ են քվեարկել Տիգրան Ավինյանին։
Նշենք, որ քաղաքապետի թեկնածությունն արդեն ավարտվել է։ Այն անվանական էր և ավագանու անդամները ստորագրել են քվեաթերթիկների վրա։
Նիստին մասնակցում էր 37 անդամ և նրանք բոլորն էլ մասնակցել են քվեարկության։
Քրիստինա Մուշեղյան