Պետք է նախաձեռնել և վերականգնել Արցախի լուծարված խորհրդարանը․ Սուրեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ով սեպտեմբերին կայացած ավագանու ընտրություններին հանդիսանում էր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Արցախի Հանրապետության լուծարումը հակասահմանադրական է, Արցախի նկատմամբ մեր իրավունքների ամրագրումը, որպես քաղաքական առաջնային օրակարգ» թեմայով։

Սուրեն Պետրոսյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ այս նախաձեռությունը կապ չունի իր կուսակցական գործունեության հետ։ Սուրեն Պետրոսյանի այս նախաձեռնությանը սատարում էր նաև ԵՊՀ Իրավիագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի հայկականության երաշխավորման իրավաքաղաքական հիմքերը և Արցախի նկատմամբ մեր իրավունքների ամրագրման ուղղությամբ հետագա քայլերը։

Ըստ Պետրոսյանի՝ քայլերից գլխավորն Արցախի սահմանադրական կարգի վերականգնման ուղղված քննարկումն է,  պետք է նախաձեռնել և վերականգնել Արցախի լուծարված խորհրդարանը։ Հարցին, թե այս թեմայով որևէ քննարկում ունեցե՞լ են Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, թե՝ ոչ, Պետրոսյանը պատասխանեց․

«Մենք նպատակահարմար չենք գտել, քանի որ վստահ ենք, որ նրանցից ոչ ոք չի կարող անհամաձայնություն տալ։ Հետագայում նախատեսում են ստեղծել տեղեկատվական շտաբ, որը համախմբմանը կօգնի։ Քանի որ իշխանությունը Արցախի հարցում ձեռքերը լվացել է, այդ պատճառով նախաձեռնել ենք այս գործողությունը», – նշեց նա։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս