ՀՀ բանտերում ծանրաբեռնված վիճակ է․ կալանավորներին մի կերպ են տեղավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաոան Արսեն Բաբայանը օրերս հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այլևս կալանավորներին պահելու տեղ չկա: Երեկ ինքնակամ ներկայացած Տիգրանին դատավոր Արտուշ Գաբրիելյանի տված կալանքի համար տեղափոխեցին «Նուբարաշեն», սակայն չընդունեցին նրան և քննչականը ստիպված եղավ 18 տարեկան Տիգրանին տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական: Ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում, գերծանրաբեռնված իրավիճակ է մի շարք բանտերում։

Այս խնդրով ArmLur.am-ը դիմեց ՔԿ ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Քրեակատարողական ծառայությունն է որոշում, թե կալանավորին որ հիմնարկում պահի՝ ելնելով նպատակահարմարությունից, կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված իրավունքների իրացումը և պահման պատշաճ պայմանները ապահովելուց»։

Ք․ Մ․




Լրահոս