«Hotel Grand 3» կամ նոր պատմություն նոր եթերաշրջանում: Հոկտեմբերի 16-ին եթերում կհայտնվի Իննա Խոջամիրյանի և Գոշ Հակոբյանի համատեղ նախագծի հերթական եթերաշրջանը: Parie Media-ի հետ համատեղ դերասանները կիսվել են նախագծի անոնսով, որից պարզ է դառնում, որ նախորդ եթերաշրջանների համեմատությամբ տեղի են ունեցել դերասանական կազմի փոփոխություններ:
Ինստագրամյան իր էջում հրապարակված հոլովակին կից, Խոջամիրյանը գրում է.
«Սիրուն աշխատած ու փայփայած նախագիծը, որը Ձեր դատին պիտի հանձնեինք դեռ 10 օր առաջ` գալիս է եթեր:
Սեր կա, հոգի կա, ու նոր պատմություն…
Շնորհակալ եմ իմ ուժեղ թիմին, գործընկերներին, բոլորին !!
Հոկտեմբերի 16-ից …»
Թրեյլերից պարզ է դառնում, որ դերասանական կազմին են միացել Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Անի Խաչիկյանը եւ այլք:
Նախագծի սցենարիստն Անի Մաղաքյանն է։ Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախագիծը «փայփայել է» մոտ 2 տարի,-«Իսկ հետո Իննան եւ Գոշը հավատացին դրան՝ այնքան, որքան ես․․․ Եվ մենք ստացանք Hotel Grand 3-ը»,-հավելել է նա։
ArmLur.am-ը շուտով իր ընթերցողներին կներկայացնի բացառիկ մանրամասներ «Hotel Grand 3»-ից:
Մարիամ Ղազարյան