
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 58-ամյա Վլադիսլավ Պ.-ն: Նա 2009 թ. ապրիլի 23-ից Արաբական Միացյալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: