
Ամերիկաբնակ ռեփեր Հակ 92-ը ամուսնացել է։ Այս մասին ռեփերը հայտնել է ինստագրամյան իր էջում։
«Երկու սրտեր, այս երկուսի համար այսօր սկսվում է մի գեղեցիկ ճանապարհորդություն»,-գրել է Հակը։ Հարսնացուն կրկին ամերիկաբնակ բլոգեր Քնարիկ Վարդանյանն է։ Զույգը միասին է դեռևս 2020 թվականից։
Նշենք, որ Հակ 92-ը հասարակությանը հայտնի է ոչ միայն որպես ռեփեր, այլև դերասան։ Նա որպես դերասան առավելապես հայտնի դարձավ «Ուշացած սեր» սերիալի շրջանակներում։
Մ. Ղ.