
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անհայտ անձը փողոցում գազ է թափել, որի հետեւանքով 93 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:Տուժածների մեջ է երեքամսական մի երեխա: Գազ լցնելու պահին շաուրմային կրպակի մոտ մեծ թվով դպրոցականներ են հավաքված եղել: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, հրշեջները եւ սանիտարական խմբերը: Հատուկ ստեղծված հանձնաժողովը փորձում է պարզել, թե կոնկրետ ինչ գազ է օգտագործել չարագործը: