ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կփոփոխվի. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություննեը, ռուս խաղաղապահ առաքելության մի շարք դիտակետեր է ապամոնտաժվել: Խաղաղապահների հետ կապված սկզբունքային հարցերը քննարկվում են Բաքվի հետ:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանան՝ ադրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը:

«Ինչպես գիտեք, վերջին տարվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում արմատապես փոխվել է: Նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետը ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ճանաչել է Ղարաբաղի տարածաշրջանը որպես ադրբեջանական տարածք, իր դիրքորոշումը վերահաստատել է այս տարվա մայիսին և հուլիսին՝ Բրյուսելի գագաթնաժողովներում:

Այդպիսով, այն պայմանները, որոնցում ռուսական խաղաղապահ առաքելությունը 2020 թ. տարածաշրջան էր մտցվել, լուրջ փոփոխություններ կրեցին: Եվ այս տարվա սեպտեմբերի 19-20-ի զինված բախումից հետո բնակչության զանգվածաբար հեռանալու ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կադապտացվի»,- նշել է դիվանագետը:




Լրահոս