![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/271138.jpg)
Այսուհետ Հայաստանը մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Ուրախ եմ հայտարարել Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայության մասին։ Այսօրվանից Բելգիայում և Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներից մեկը մշտապես կլինի Լյուքսեմբուրգում՝ նպաստելու Հայաստան- Լյուքսեմբուրգ գործընկերության հետագա ընդլայնմանը»,- գրել է Բադալյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում և լուսանկար հրապարակել: