
Այս շաբաթ-կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղում լուրջ վնասվածքներ ստացած և ՀՀ բուժհաստատություններում գտնվող երկու երիտասարդ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:
«Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ անհետաձգելի բուժման նպատակով»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։