
Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված փախստականներին տրամադրվող աջակցության ուղղությամբ։
Այս համատեքստում կարևորվել է նախօրեին ՄԱԿ-ի և Գործընկերների կողմից հայտարարված՝ ԼՂ փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանը աջակցելու համատեղ կոչը։
Քննարկվել են ԼՂ փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության բազմաթիվ հարցեր։