Մի քանի խորհուրդ՝ «Կուտակային»-ի ծուղակը չընկնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 24.01.2014թ-ին կայացրած աշխատակարգային որոշումից հետո պետական տարբեր մարմիններ /ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԱ ՊԵԿ և այլն/ հանդես եկան իրարամերժ և հակասական մեկնաբանություններով, ինչը խառնաշփոթ առաջացրեց գործատուների մոտ՝ կապված պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի հետ: Նշված խնդրին լուծում տալու, ինչպես նաև միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով, 2014թ-ի մարտի 4-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնում կազմակերպվեց քննարկում, որին մասնակցում էին հայաստանյան Բարձր տեխնոլոգիական ընկերությունների և այլ ոլորտներ ներկայացնող շուրջ 80 ընկերությունների ղեկավարներ, իրավաբաններ ու հաշվապահներ: Քննարկման արդյունքում ձևավորվեցին հետևյալ առաջարկությունները. 1. Համաձայն գործող օրենսդրության և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացրած 24.01.2014թ-ի ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման ՀՀ-ում գործող ընկերությունների գործելակերպը պետք է լինի հետևյալը՝ ա/ Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ գործատուն պարտավոր է հաշվարկել աշխատակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները: բ/ Գործատուն կենսաթոշակային վճարները չկատարելու դեպքում չի ենթարկվում պատասխանատվության մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակիցն ինքն է ցանկանում կատարել այն և հակառակը՝ բոլոր այն դեպքերում, երբ աշխատակիցը դեմ է գործատուի կողմից իր հաշվին վճարումների կատարմանը, գործատուն կարող է չկատարել վճարումը՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ: /Հիմք՝ http://www.concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-6.pdf/ գ/ Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պարտադիր կուտակային վճարների հաշվարկը ներկայացվում է եկամտային հարկի հաշվարկի հետ համատեղ և պարտադիր կուտակային վճարի չափը որոշվում է ավտոմատ մոդուլով: Հաշվարկված կենսաթոշակը չվճարելու կամ ուշացմամբ վճարելու համար պատասխանատվության բացակայության պայմաններում պարտադիր կուտակային դաշտի լրացումը կրում է ֆորմալ տեխնիկական բնույթ: Այսինքն, վճարը հաշվվում է, բայց սա որևէ կերպով չի պարտավորեցնում գործատուին փոխանցել այդ գումարը: Փոխանցման հարցը համատեղ որոշում են գործատուն և աշխատողը: /Հիմք՝ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4650/ դ/ Եթե այս ժամանակահատվածում կազմակերպությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից համաձայն սահմանված կարգի ստանում են փոխադարձ հաշվարկների ակտ, հնարավոր են դեպքեր, երբ հաշվարկված, սակայն չվճարված կենսաթոշակային գումարների նկատմամբ հաշվարկված լինեն տույժեր: Հայտնում ենք, որ սա ևս ծրագրային տեխնիկական խնդիր է և մինչև 28.03.2014թ. հաշվարկված տույժերը վճարման ենթակա չեն գործատուների կողմից: /Հիմք՝ http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDPubClarifications&nid=2061/ ե/ Համաձայն ՄԻՊ պարզաբանման, հաշվի առնելով անձանց օրինական ակնկալիքների սկզբունքը, մարդիկ ստիպված չեն վճարել նախորդ ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է ՀՀ Սահմանադրական նորմին, համաձայն որի անձի իրավական վիճակը հետադարձ ուժ չունի: /Հիմք՝ http://pashtpan.am/library/view_news/article/1132 http://pashtpan.am/library/view_news/article/1125/ 2. Սույն հայտարարությունը տարածել Հայաստանում գործող տնտեսվարողների շրջանում: 3. Սույն հայտարարությունը կրում է խորհրդատվական բնույթ:

Աղբյուրը՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն




Լրահոս