ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին կարելի է ծանոթանալ նաև առցանց եղանակով։
«Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյոք այն հաստատվել է, որ բանկի միջոցով է վճարվել, երբ է վճարվել և այլն։
Ըստ այդմ, անհրաժեշտ է https://dimum.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, այնուհետև՝ «Տեղեկատվություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների վերաբերյալ» էջը և լրացնել պահանջվող տվյալները»: