«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները մեկ օրում թմրանյութ պահելու 2 դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ռ.Ղ.-ին:

Խուզարկության արդյունքում վերջինիս պայուսակում գտնվող սպորտային հագուստի գրպանից հայտնաբերվել է ապակյա գլանակ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված, որի քաշը գլանակի հետ միասին կազմել է 2,36 գրամ:

Ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, մեկ մասնաշենքից մեկ այլ մասնաշենք տեղափոխելու ընթացքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ.Դ.-ին և հագուստի գրպանից հայտնաբերել փաթեթ, որում նույնպես առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,15 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:




Լրահոս