Մոսկվան առաջարկել է Երևանին և Բաքվին փոխանակել գերիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ լավ պայմաններ են ստեղծված Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման համար։

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մոսկվան բազմիցս կոչ է արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այժմ դրա համար հասունացել են շատ լավ պայմաններ, մենք ակնկալում ենք, որ այդ հարցը հաջողությամբ կլուծվի», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով` ցանկացած իրավիճակում գերիների նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմեր։

Հարցին, թե ինչ աջակցություն կարող է ունենալ ՌԴ-ն այս հարցում, Զախարովան պատասխանել է` խոսքը ոչ թե Ռուսաստանի քաղաքացիների, այլ Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող բնակիչների մասին է:

«Եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա եթե նրանք հայտնվեն ողբերգական իրավիճակում, մենք անպայման կաջակցենք նրանց»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

ՀՀ իշխանությունների տվյալներով ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։




Լրահոս