Այսօր հայտնի դարձավ, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Արթուր Չախոյանն ուղիղ եթերի ժամանակ մանրամասներ է պատմում դեպքից․
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, ոտքի վրա եմ, գտնվում եմ այն տարածքում, որտեղ կատարվել է երեկվա մահափորձը։ Իմ համար աբսուրդային ժանրից է այն, որ ասում են, որ իբրև թե ես ադրբեջանցիներին նյութ եմ ուղարկել, իբրև թե այդ երեք տղաներն էլ եկել էին ինձնից պարզաբանում վերցնելու, անհեթեթություն է, պարզ է հո չէին ասելու եկել ենք մահափորձ անելու մանակապարտեզների տենդերների հետ կապված։
Սոցցանցից տեղեկացա, որ այդ անձը 2 անգամ դատապարտված է եղել դանակահարության համար ու այսպիսի անախորժ պատմությունների մեջ է եղել։ Այս ամենը կապում եմ իմ հանրային գործունեության հետ»,- ասաց նա։
Չախոյանը նաև հավելեց, որ ԱԱԾ աշխատակիցներին պատրաստ է հեռախոսն էլ, տան համակարգիչն էլ տրամադրել, որ ինչ ցանկանում են փնտրեն։