ԵՄ արտաքին գործերի նախարարները Մերձավոր Արևելքի սրմանը նվիրված արտահերթ հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվել Գազայի հատվածի շրջափակմանը, կոչ են արել բացել մարդասիրական միջանցքներ և թույլ տալ ցանկացողներին լքել գոտին, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Արտգործնախարարները քննարկել են այս բարդ իրավիճակը, կրկնել բռնությունները դադարեցնելու, պատանդներին ազատելու անհրաժեշտությունը, բայց նաև դեմ են եղել շրջափակմանը, էլեկտրաէներգիայի անջատումներին, խմելու ջրի և սննդի հասանելիությանը, աջակցել են մարդասիրական մուտքի բացման անհրաժեշտությանը»,- ասել է նա Օմանում կայացած հանդիպումից հետո։