Մբապեն հիմա լավագույն մարզավիճակում չէ․ Դեշամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է Կիլիան Մբապեի մարզավիճակի մասին.

«Մբապեն հիմա լավագույն մարզավիճակում չէ։ Նրա կարգավիճակի խաղացողի մոտ դա անմիջապես նկատվում է։ Նա գիտի կիրակնօրյա խաղում բաց թողած գոլային պահերի մասին։ Բայց երկրորդ խաղակեսում Մբապեն արագաշարժ էր և ձգտում էր արդյունքի։

Ամռանը նրա հետ կապված խնդիրները և այս մրցաշրջանում երեք օրը մեկ հանդիպում անցկացնելը ոչ լավ մարզավիճակի պատճառներն են։ Բայց, գլխավորն այն է, որ Մբապեն ժպտում է և երջանիկ է ակումբում»,- Դեշամի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։




Լրահոս