
Ամերիկյան սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է Իսրայել, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) X սոցիալական հարթակի իր էջում։
«Հոկտեմբերի 10-ի երեկոյան Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազա է ժամանել ԱՄՆ-ի սպառազինություն տեղափոխող առաջին ինքնաթիռը»,-նշված է հաղորդագրությունում:
ԻՊԲ-ն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը պատերազմի ժամանակ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առանցքային մասն է։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին շարունակական և աներկբա աջակցության համար։