Տեսել եմ ` կինն ինչպես է ծեծում ամուսնուն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում   կանանց բռնությունների դեպքերով զբաղվող ՀԿ-ները մշտապես  հայտարարում են Հայաստանում  ընտանեկան բռնությունների մասին  (մասնավորապես խոսքը կնոջը  բռնության ենթարկելու մասին է) և դա համարում լուրջ խնդիր: Կանանց մեկամսյակի նախօրեին   այդ ՀԿ-ներն ավելի են ակտիվանում: Արդյոք Հայաստանում դա լուրջ խնդիր է, թե դրամաշնորհներով սնվող ՀԿ-ները  խնդիրը պարզապես  ուռճացնում են:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը  Armlur.am  լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե հասարակությունը զարգանում է, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվում է, ընտանեկան  բռնությունները  կամ քիչ են լինում կամ ընդհանրապես չեն լինում: «Սակայն, երբ արժեհամակարգը փլուզվում է, մասնավորապես, երբ տղամարդը կորցնում է իր դերակատարությունը, իր ագրեսիան արտահայտում է տանը:  Ես հիշում եմ ` 1990-ականներին  տղամարդկանց  մեծ մասն ուղղակի ինքնասպան էին լինում: Դուք գիտեք տղամարդիկ գո՞հ են, երբ իրենց կանայք տունը պահելու համար Թուրքիայից ապրանք են բերում»,- ասաց  ՀԿ-ի ղեկավարը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը դժվարանում է ասել` արդյոք ընտանեկան բռնություններով զբաղվող ՀԿ-ները  ուռճացնում են խնդիրը, թե ոչ, բայց  վստահ է` խնդիրը մեր երկրում ծագել է  1990-ականներից:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում  ասաց, որ  ինքը մանկության տարիներին հակառակն է տեսել` ռուս ընտանիքում կինը ծեծում էր հարբած ամուսնուն:




Լրահոս