«Պետք է պահանջատիրություն ցուցաբերել»․ «Հայաքվե»-ի նախագիծն, այնուամենայնիվ, կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբն այսօր Արցախի վերաբերյալ օրինագիծը պաշտոնապես կմուտքագրի ԱԺ: Նախագիծը 50.000 եւ ավել ստորագրություն էր հավաքել,ԿԸՀ-ն հաստատել էր «ՀայաՔվեի» ներկայացրած ստորագրությունների վավերականությունը:

«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

Այսօր այն կմուտքագրվի ԱԺ, այնուհետև ԱԺ նախագահն կվերահասցեագրի այն համապատասխան հանձնաժողով, այս դեպքում՝ Պետական-իրավական:
Մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո գլխադասային հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն պետք է տա:

Բայց անկախ եզրակացությունից, նախագիծը ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Նախագիծը ԱԺ-ում ներկայացնլու է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչը:
Հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը, որ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հունվարի 1-ին արդեն կդադարի գոյություն ուեննալ, որքա՞նով է նպատակահարմար և արդիական այս նախագիծը:

ArmLur.am-ի հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը, անդրադառնալով մեր այս դիտարկմանը, նշում է՝ թեև Արցախը կորսված է, բայց չպետք է հարմարվենք այս իրավիճակի հետ, այլ պետք է պահանջատիրություն ցուցաբերենք.

«Նախագիծը միայն Արցախին չէր վերաբերվում, այլ նաև՝ Ցեղասպանության պահանջատիրությանը: Երկու պահանջ էր ձևակերպում՝ Արցախն Ադրբեջանի կամ որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը քրեականացնել ՀՀ պաշտոնյաների համար:
Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է այսօր, դա չի նշանակում, որ Արցախից ձեռքներս պետք է լվանանք, ցանկացած բանական հայ, որը չի հարմարվելու Արցախի կորստի հետ, ձեռքերը չպետք է լվանա: Մենք, որպես ժողովուրդ, ունենք չէ՞ պահանջատիրություն, եթե մենք անընդհատ համակերպվենք տարածքային կորստի հետ, ապա նոր տարածքներ կկորցնենք:

Արցախը հայաթափվել է, բայց մի շարք անպատասխան հարցեր կան, որոնց պետք է հետամուտ լինել՝ անգամ այս նապահանջատիրությունը խագծով: Ի վերջո, եկեք հիշենք, անկախ նրանից, թե Գրանադայում ՀՀ դե ֆակտո վարչապետը ի՞նչ հայտարարության տակ է ստորագրել, դա վերջնական փաստաթուղթը չի Ադրբեջանի հետ ստորագրված:
Ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանի նախագահը չգնաց Գրանադա, մենք չգիտենք՝ նոր հանդիպում կայանալու՞ է, թե՞ ոչ կամ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու, այսինքն՝ վերջնական փուլը այդ փաստաթղթի ստորագրման դեռ չի կայացել: Մենք չպետք է առաջնորդվենք նրանով, որ եթե այսօր Արցախը հայաթափվել է, ասենք ՝դե լավ, էլ ոչինչ չունենք անելու, այլ պետք է շարունակենք մեր նպատակները իրագործել, դրանք շատ հստակ են՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելը , ինչպես նաև Ցեղասպանության պահանջատիրությունը: Կարծում եմ, այստեղ մենք անելու շատ բան ունենք և պետք է ավարտին հասցնենք այս նախագիծը, պետք է պարտադրել ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ ընդունել նախագիծը, իսկ հաջորդ քայլերը ցույց կտա ժամանակը, հիմա սպասում ենք ԱԺ որոշմանը»,-ասաց Կոստանյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս