Երգիչ Արամեն այս օրերին կնոջ՝ Աննայի հետ հանգիստն է վայելում Ֆրանսիայում: Նա հարզատների հետ Փարիզում նշել է ծննդյան 41 ամյակը «Girafe Paris» ռեստորանում:
Երգիչը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք շնորհավորել են իր ծննդյան տարեդարձը, ապա ներողություն խնդրել, որ չի կիսվել շնորհավորական հրապարակումներով.
«Այս տարի ես այդպես որոշեցի, բայց բոլոր բարեմաղթանքները կարդացել եմ եւ գիտեմ, թե ինչ եք ինձ մաղթել սրտանց»,- ասել է Արամեն:
Կինը՝ Աննա Թովմասյանը, տեսանյութ է հրապարակել, որում Արամեն փչում է թխվածքի վրա դրված մոմը.
«Սերս, happy birthday»,- հավելել է Աննան:
Մ.Ղ.