
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոբը ոչ կառուցողական է համարել Լոնդոնի կենտրոնում բողոքի ակցիաների անցկացումը,-հաղորդում է The Telagraph -ը: Կառավարության նախագահը դժգոհություն է հայտնել հակագլոբալիստների որոշումից՝ վրանային ճամբար դնել մայրաքաղաքի կենտրոնում` Սուրբ Պողոսի տաճարի մոտ: “Ես կարծում եմ, որ խորհրդարանի կամ տաճարի մոտ վրաններ դնելը ոչ կառուցողական գաղափար է,- հայտարարել է վարչապետը”: Նշենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ոստիկանությունը փորձել է հեռացնել ցուցարարներին Լոնդոնի բորսայի եւ կառավարության շենքերի մոտից, սակայն ամբողջությամբ հանել վրանային ճամբարը չի հաջողվել: