Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն էր եղել վառելիքի պահեստում: Արցախում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Հարյուրավոր զոհեր, որոնց վիճակագրությունն այլեւս չի վարվում… Տուժողներին հաշվող չկա Արցախում արդեն: Արցախցիներից շատերը փնտրում են իրենց հարազատներին, սակայն մինչ օրս որեւէ տեղեկություն չունեն:
ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժում են ստանում Արցախում բենզինի պահեստի պայթունից այրվածք ստացած 100 քաղաքացի։ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանի խոսքով՝ այս օրերին հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից 16-ը մահացել են։
Արցախի քննչական կոմիտեն տեղափոխվել է Հայաստան ու քննում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքը:
Չի բացառվում, որ քրեական գործը առաջիկայում տեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները բենզինի տարաները լցրել ու բաժանել են միմյանց, ինչի ընթացքում բենզինը թափվել է հատակին: Վարկած կա՝ մի քաղաքացի ծխախոտը գցել է հատակին, ինչի հետեւանքով պայթյուն է եղել։
ArmLur.am-ը զրուցել է նաև այրվածքներ ստացած քաղաքացիների հետ։
Հ․ Գ․ Ինչ արդյունք կտա քնությունը, դժվար է ասել՝ սա դիտավորյալ պայթյուն էր, թե քաղաքացիների անփութության հետեւանք, փաստ է մեկ բան՝ այսօր Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում մարդիկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս՝ ոտքի կանգնելու համար:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան