Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան հոկտեմբերի 10-ին ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինանի հարցազրույցի, Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարությունը  հաղորդագրություն է տարածել.

«Հոկտեմբերի 10-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչած որոշ մեղադրանքներ հստակ ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից»,- այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ՝ կապված Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեկնաբանությունների հետ։

«Ցանկանում ենք հիշեցնել հայկական կողմին, որը պնդում է, թե Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելուց Ադրբեջանի իբր հրաժարվելու պատճառը Ադրբեջանի կողմից խաղաղությանը խոչընդոտելն է, չի համապատասխանում իրականությանը, այլ հակառակն անցյալ տարվա դեկտեմբերից Հայաստանը խուսափում է տարբեր հարթակներում խոսել «Խաղաղության պայմանագիր»-ի շուրջ:

Հաղորդագրության վերջում Ադրբեջանը նշել է, որ խաղաղություն նախաձեռնողը իրենք են, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, մեղադրանքները ավարտելով խոսել են նաև այն մասին, որ Ադրբեջանին բոլորը գիտեն իբրև խաղաղ սկզբունքներ կրող երկիր:

Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս մեկնաբանությանը:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս