Երևանի ավագանին երեկ քաղաքապետ ընտրեց: Տիգրան Ավինյանը, որը սեպտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 33% ձայն էր հավաքել, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից ընտրվեց քաղաքապետ:
«Հանրային ձայն» կուսակցությունն էլ եկել և քվորում էր ապահովել, որ նիստը կայանա:
Իսկ ի՞նչ են մտադիր անել ընդդիմադիր Հայկ Մարությանի «Ազգային աաջընթաց» կուսակցությունը և Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը:
Երեկ ArmLur.am-ին «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն ասաց, որ իրենց խմբակցությունը, այդ թվում՝ Հայկ Մարությանը, վերցնելու է մանդատները, և ավագանիում աշխատելու են իշխանության հետ:
ArmLur.am-ի հետ զրույցում այսօր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ դեռ չեն քննարկել, մանդատները վերցնելու՞ են, թե՞ չէ.
«Հիմա ավելի կարևոր հարցեր կան քննարկելու»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան