
Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն այսօր մի քանի հայտարարություններ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ: Նա նշել է, թե Իսրայելն օկուպացրել է պաղեստինյան պատմական հողերի մի մասը, այդ թվում՝ ռազմական ուժի օգնությամբ։
«Իսրայելը, ինչպես գիտեք, ստեղծվել է, բայց Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն այդպես էլ չի ստեղծվել տարբեր հանգամանքների բերումով: Ավելին, հողերի մի մասը, որը պաղեստինցիները համարում են պատմականորեն իրենցը, տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով օկուպացվել է Իսրայելի կողմից»,- ասել է Պուտինը։