
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 200 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ։ Այն կներառի հրետանային զինամթերք և հրթիռներ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Նա նշել է, որ օգնության նոր փաթեթը կներառի նաև AIM-9M հրթիռներ հակաօդային պաշտպանության համար, հրետանային զինամթերք, բարձր ճշգրտության զինամթերք, միջոցներ անօդաչուների դեմ պայքարի համար և հակատանկային միջոցներ։