Լուսանկարը՝ համացանցից
Ավստրալիայի հայերը երկրի տարբեր ծայրերից մեկնել են Կանբերա՝ խոսելու շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին այն բանից հետո, երբ ավելի քան հարյուր հազար հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը:
Աննա Արզումանյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/:
ՀՀ ԿԳՄՍՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ֆիզիկական անձը փոստային առաքմամբ ներմուծել է ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմել է 250000 դրամ: Ի՞նչ չափով մաքսային վճարներ պետք է անձը վճարի:
Արտակ Ղուկասյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Ընդ որում` սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի եւ սույն մասի 1-ին կետով սահմանված մաքսային արժեքի (200 հազար դրամ) դրական տարբերության նկատմամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միության մաքսային սահմանով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան, եւ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ՝ մաքսային մարմին են ներկայացվում փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, այդ թվում` ապրանքների հայտագրված մաքսային արժեքը եւ ապրանքների մաքսային արժեքի սահմանման ընտրված մեթոդը հաստատող փաստաթղթերը: