Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն:

Այդ կազմակերպություններն են՝

«Էդիթ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,

«Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն,

«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ,

«Վարդանանք կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

«Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն,

«Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն:

Նույն հրամանով հաստատվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող վերոնշյալ կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:




Լրահոս