
ՀՀ Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ` 6-րդ վարչություն պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Սիսակ Ավետիսյանը: Ավետիսյանն ընդամենը վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին` ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի հրամանով: