ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի լուսանկարը։

Լրատվամիջոցները նշում են, թե նա ձերբակալվել է, տեղափոխվել Բաքու, եւ անգամ նրան արդեն փաստաբան է տրամադրվել։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ամուսնալուծվելու համար ի՞նչ փաստաթղթեր պիտի ներկայացվեն:

Իզաբելլա Արամյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։

Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ,  ամուսնության վկայական (առկայության դեպքում), ամուսինների համատեղ դիմումը ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,  ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։ Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ։ Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:

Անիտա Սուքիասյան (62 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սուքիասյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե՝

l անձը չունի կենսաթոշակի իրավունք,

l կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

l ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը: Ի դեպ, աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում:

Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 




Լրահոս