
Facebook սոցցանցում շրջում է նոր վիրուս, որը մի քանի ժամում հասցրել է բավական տարածվել: Խայծն այս անգամ երգչուհի Ռիհաննան է: Վնասակար էջն առաջարկում է դիտել մի տեսանյութ, որից հետո “կատես Ռիհաննային” (You will hate Rhianna after watching this video):Իրականում տեսահոլովակը կեղծ է, դիտելուց առաջ էջը զգուշացնում է տարիքային սահմանափակման մասին ու պահանջում հաստատել, որ օգտագործողը 18 տարեկանից բարձր է: Այնուհետեւ տեսահոլովակին սեղմելիս էջի հղումը առանց օգտագործողի իմացության տարածվում է:Էջի like-երը մեկ րոպեում ավելանում են հազարով. այժմ էջը հավանողների թիվն անցնում է 21 հազարը:Այն օգտագործողներին, ովքեր դարձել են ակամա սփամերներ, խորհուրդ է տրվում անմիջապես փոխել գաղտնաբառը: