Արային Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրենի հետ. Խանումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը այսօր հայտարարեց, որ դեռ իր նախարար եղած ժամանակ ակտիվ շփում կար Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Նա նշեց,որ Արային Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։
Խանումյանի խոսքով՝ հանդիպումներից մեկի ժամանակ Նագիևը Հարությունյանին է փոխանցել Իլհամ Ալիևի խոսքերը, որով վերջինս հորդորում էր արցախյան կողմին հույսը չդնել այլ երկրների ղեկավարների վրա։

«Ասում էր հույսդ մի դիր Մակրոնի վրա, հույսդ մի դիր Բայդենի վրա, հույսդ մի դիր նույնիսկ Պուտինի վրա։ Այդ բոլոր մարդիկ որևէ ազդեցություն այս հարցում չեն կարող ունենալ։ Արի նստենք, խոսենք, պայմանավորվենք, հարցերը լուծենք ու գնանք առաջ», – ասաց Խանումյանը։




Լրահոս