ՊՆ-ից հափշտակել է 5.954.498 ՀՀ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

54-ամյա Սահակ Հակոբյանն ապօրինի ձեռք է բերել  ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում հրետանային արկի պայթյունից «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ տեղեկանք: Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Հակոբյանը 1989-1993թթ., մասնակցելով ՀՀ սահմանների պաշտպանությանը, չի վիրավորվել:

Ըստ մեղադրական եզրակացության ՝  Հակոբյանը կեղծ տեղեկանք է ներկայացրել` որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով, և այն ձեռք է բերել 25.05.2000թ. ՀՀ ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքից, ապա, ներկայացնելով այն, հետազոտվել է տարբեր բժշկական հիմնարկություններում: 24.08.2000թ. ՀՀ սոցապահովության նախարարության Երևանի թիվ 7 ԲՍՓՀ կողմից ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ և մինչև 01.11.2012թ., օգտվելով հաշմանդամ զինծառայողների համար օրենքով նախատեսված իրավունքներից, ՀՀ պաշտպանության նախարարությունից խաբեությամբ, խարդախությամբ, ուղղակի դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի 5.954.498 ՀՀ դրամ գումար, որից 4.451.098 ՀՀ դրամը` որպես կենսաթոշակ և 1.503. 400 ՀՀ դրամ գումար` որպես օգնություն:

Գործը գտնվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:




Լրահոս