
Հաստատվել է Լատվիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը, մրցավարի օգնականներ՝ Յուրե Պրապրոտնիկը և Գրեգա Կորտեժը: Չորորդ պաշտոնյան կլինի Մարտին Մատոշան: