ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին թեժ քննարկում են ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակելու հարցը:
ArmLur.am-ի հետ զրույցում Նուարդ Վարդանյանն ասաց, թե նման հարց չի քննարկվել:
Մեր տեղեկություններով սակայն՝ իշխանականները մտադիր են արագ վերադասավորումներ անել քաղաքապետարանում, փոխքաղաքապետեր եւ վարչական շրջանների ղեկավարներ նշանակել: Փոխքաղաքապետերի պաշտոններին հավակնում են Արմեն Փամբուխչյանը եւ Լեւոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հիմա Կենտրոն վարչական շրջանի պաշտոնը զբաղեցնում է Սամվել Ղուկասյանը, որը Տիգրան Ավինյանի մտերիմն է:
Թե ի՞նչ է լինելու Ղուկասյանի ճակատագիրը՝ դեռ որոշված չէ:
Քրիստինա Մուշեղյան