Կառվարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել արցախցիներին օգնության մասին մանրամասներ։
Նրա խոսքով, եկող շաբաթվա վերջին արդեն մոտ 90 հազար մարդ արդեն ստացած կլինի միանվագ 100 հազարական դրամները։
Փաշինյանը հետաքրքրվեց՝ որն է պատճառը, որ գործընթացը դանդաղ է ընթանում։
«Կարող ենք ասել, որ մեծ մասն արդեն դիմում ներկայացրել է։ Եկող շաբաթվա ավարտին դիմումների մասով վճարումները կատարված կլինեն», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում