
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ արած հայտարարությանը:
Նա մասնավորապես գրել է.
«Երեկ բռնապետ Ալիևը հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ արցախյան անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։
Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ Ադրբեջանի ահաբեկիչներ:
Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը»: