ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը կասի` պատրաստ է հայերի վերադարձին, բայց ոչ մի հայի թույլ չեն տվել վերադառնալ օկուպացված տարածքներ. Եղիշե Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանին նիստի լսումների ժամանակ ելույթ է ունեցել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա խոսել է Ադրբեջանի այն հայտարարության մասին, թե արցախցիները կարող են վերադառնալ իրենվ տները։

Ադրբեջանն ասում է, որ պատրաստ է հայերի վերադարձին, բայց 2021-ին էլ պատերազմից հետո նույն բանն են ասել, բայց ոչ մի հայի թույլ չեն տվել վերադառնալ օկուպացված տարածքներ:

«2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայերի էթնիկ զտումների ուղղությամբ։ Եվ դա արել է այս դատարանում հայկական հայցի քննարկմանը զուգահեռ։ Միջազգային հանրությունը չդադարեցրեց այդ գործընթացը: Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս դատարանում քննարկման արդյունքներով։ Բայց հիմա դեռ ժամանակ կա կանխելու հայության գաղթի անշրջելիությունը», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս