
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին Բերդ-Իջևան ճանապարհին՝ Վազաշեն բնակավայրի վարչական տարածքում, ստուգման են ենթարկել Վազաշեն գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որի թափքում մոտ 1 խմ փայտանյութ կար: Երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը առանց համապատասխան փաստաթղթի ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքից՝ հատելով 3 թաց կանգուն ծառեր:
Փայտանյութով բարձված մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են Բերդի քննչական բաժին: