Ադրբեջանը Pegasus-ի միջոցով գաղտնալսել է 12 հայ անձանց․ ԵԽԽՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը օգտագործել է «Pegasus» լրտեսական ծրագիր՝Հայաստանի հետ հակամարտության ժամանակ և գաղտնալսել 12 անձանց, այդ թվում պաշտոնյաների։ Սա միջազգային թիրախավորված լրտեսության օրինակ է։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։

«Վերջին հաղորդագրությունները ցույց են տվել դրա օգտագործումը, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում ՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է», – նշված է փաստաթղթում:

 




Լրահոս