ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրահանձնաժողովը, այդ թվում՝ մի շարք պետություններ Պաղեստինի հարձակումն ահաբեկչություն են համարել․ միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակումն Իսրայելի վրա ահաբեկչություն է համարում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին։

«Մենք այս հարձակումը Համասի կողմից Իսրայելի վրա դիտում ենք որպես ահաբեկչություն»։ Բագչիի խոսքով՝ «կա միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու համընդհանուր պարտավորություն։ Կա նաև համաշխարհային պատասխանատվություն՝ պայքարելու ահաբեկչության սպառնալիքի դեմ՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով»,- նշել է հնդիկ դիվանագետը։

«Հնդկաստանը միշտ հանդես է եկել ուղիղ բանակցությունների վերսկսման օգտին՝ Իսրայելի հետ խաղաղ պայմաններում Պաղեստինի անկախ պետության ստեղծման համար: Այս դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Բագչին:

ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պայքարում Իսրայելը պետք է խուսափի խաղաղ բնակչությանը կողմնակի վնաս պատճառելուց՝ անկախ ազգությունից և կրոնից։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Շատ կարևոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելուց խուսափելու համար։ Մենք սգում ենք խլված բոլոր կյանքերի համար անկախ հավատքից և ազգությունից»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովը չի կարող դատապարտել Իսրայելի կողմից Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը, ներառյալ անկլավի բոլոր բնակիչներին ջրի, էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումների դադարեցումը, և միայն կոչ է անում Թել Ավիվին «հարգել միջազգային իրավունքը», ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ): մամուլի խոսնակ Էրիկ Մամերը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում պատասխանելով եվրոպացի լրագրողների հարցերին։

«Բայց մենք, իհարկե, շատ հստակ ասում ենք, որ այս պայքարում նա պետք է հարգի միջազգային իրավունքը և պետք է ամեն ջանք գործադրվի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի խոսնակ Էրիկ Մամերը։

Պաղեստինյան անկլավին էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը դադարեցվել է հոկտեմբերի 8-ին։ Երկուշաբթի օրը Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին, իսկ անկլավին ջրամատակարարումը դադարեցվեց։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս