Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարները առաջարկներ են ներկայացրել ծրագրերի մեջ լրացումներ անելու վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կազմակերպելու ևս մեկ հանդիպում, որի ընթացքում նախարարությունը կներկայացնի հնչած առաջարկների հիման վրա կատարված փոփոխությունները և ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները:




Լրահոս