
ՌԴ ՊՆ-ը հայտնել է ԼՂ-ում ևս մեկ դիտակետ փակելու մասին:
«Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման հետ կապված՝ մեկ օրվա ընթացքում Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի մեկ դիտակետ է փակվել:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների 7 և 15 ժամանակավոր դիտակետեր են փակվել»,- նշված է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում: