
ԱՄՆ ամենախոշոր հիպոթեքային բանկը` Fannie Mae-ը, 7.8 մլրդ դոլարի օգնություն է խնդրել դաշնային կառավարությունից կրած ֆինանսական վնասները փակելու համար,- հաղորդում է Bloomberg -ը: 2008-ին Fannie Mae-ը և ևս մեկ հիպոթեքային բանկ` Freddie Mac-ը, կառավարությունից ստացել էին հսկայական ֆինանսական օգնություն՝ 169 մլրդ դոլարի չափով: Այս երկու բանկերին օգնության ծրագիրը համարվում է ԱՄՆ կառավարության կողմից բոլոր ժամանակներում ձեռնարկած ամենաթանկ ծրագիրը: