Այսօր Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ կազմով՝ միայն առաջնորդների մասնակցությամբ, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա նիստին չի մասնակցելու և նախապես ասել էր այդ մասին։
Հանդիպումից հետո Ժապարովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։