«ՎԱԶ-2106»-ի 63-ամյա վարորդի կյանքը փրկել չհաջողվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.15-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանված «Օպելին»: «ՎԱԶ-2106»-ի 63-ամյա վարորդ Հայկ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս