
Մի շարք բողոքների պատճառով «Վայլդբերիզ»-ը կավելացնի պատվերի լրացուցիչ հաստատման համակարգ, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատահաբար պատվերներ անելուց:
«Վայլդբերիզ» ընկերության ռուսաստանյան գրասենյակից տեղեկացրել են, որ այս ֆունկցիան նախատեսվում է գործարկել մեկ ամսվա ընթացքում և հնարավոր կլինի միացնել ըստ ցանկության:
Ընկերությունը պարզաբանել է, որ «դժգոհողները մեծամասամբ այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն փոքրիկներ, նրանք պատահաբար պատվերներ են անում և ծնողները չեն կարողանում այն չեղարկել: Այս ֆունկցիան կօգնի, որ պատահաբար կատարված պատվերները չեղարկվեն»:
Հիշեցնենք, որ այս համակարգից բացի «Վայլդբերիզ»-ը հոկտեմբերի 10-ից գանձելու է միջնորդավճար՝ գնման գնի 3%-ի չափով՝ Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով պատվերների համար վճարելիս։
Փոփոխությունն անդրադարձել է այս միջազգային վճարային համակարգերի միայն ռուս քարտապանների վրա:
Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան