
Օտարերկրյա պետություններից ստացվող ֆինանսական աջակցության կրճատման արդյունքում ՀՀ բյուջեի ծախսային մասը 57 մլրդ դրամով կկրճատվեր, եթե այլ աղբյուրներ չգտնվեին,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ 2012 -ի բյուջեով նախատեսվող 4.2% ՀՆԱ աճը կապահովվի ՀՆԱ կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, որոնց արդյունքում շինարարության չափաբաժինը 10%-ով նվազել է նախաճգնաժամային ՀՆԱ կառուցվածքի համեմատ: Այդ 10%-ը, ըստ Գ. Մինասյանի, տեղաբաշխվել է գյուղատնտեսությունում և արդյունաբերությունում: “Գնաճային ճնշումները նվազել են, եւ ցանկացած, նույնիսկ անբարենպաստ պայմաններում կապահովենք ԿԲ կանխատեսումը` 4՞1.5%”,- ասաց Գ. Մինասյանը:Ըստ նրա` Հայաստանի ինքնաբավությունը պարենային բնագավառում բարձրանալու:2012 -ի բյուջեում մուտքերը 910 մլրդ դրամ են, ծախսերը` 1 տրլն 42 մլրդ, դեֆիցիտը` 132 մլրդ դրամ: ՀՀԿ-ական պատգամավորը հաջորդ տարվա բյուջեն բնորոշեց որպես սոցիալական` նշելով, որ ծախսերի 46.3%-ն ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը: